Գլխավոր Ավելին

Գիտական լսման թեման՝ տրեմոր սինդրոմներ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսման թեման տրեմոր սինդրոմներն էին, զեկուցողը՝ նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը։

Իր զեկույցում բժիշկը անդրադարձավ դողերի տեսակներին՝ էսենցիալ, պարկինսոնյան, ֆունկցիոնալ կամ փսիխոգեն, դիստոնիկ, ուղեղիկային կամ ինտենցիոն, օրթոստատիկ, ֆիզիոլոգիական և այլն։

Բժիշկը մանրամասն ներկայացրեց, թե դողի որ տեսակը ինչպես է դրսևորվում, բուժման ինչ սխեմաներ են կիրառում։ Սոֆիյա Խաչատուրյանի խոսքով՝ թե ինչպիսի դող ունի պացիենտը, ախտորոշվում է ֆիզիկական, նյարդաբանական հետազոտության և ինդիվիդումի հիվանդության պատմության հիման վրա։

«Չնայած դողի շատ տեսակներ բուժում չունեն, սակայն կան հասանելի բուժման տարբերակներ որոնք կարող են կառավարել այն»,-ասաց բանախոսը:  Գործընկերներ տարբեր հարցեր ուղղեցին զեկուցողին, որոնք վերաբերում էին ներհիվանդանոցային քննարկվող դեպքերին, դողերի տեսակի որոշմանը, պարկինսոնյան պացիենտների դեպքում դողերի ախտորոշման առանձնահատկություններին:

×
facebook sharing button facebook